Համակարգչային գրագիտություն


Այժմ սոցիալական անպաշտպանության նոր տեսակ է առաջացել` տեղեկատվական անհավասարություն, որն արտահայտվում է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները գործածելու անհնարինությամբ և տեղեկացված լինելու հնարավորության պակասով:

Այս խնդիրը ծագել է քաղաքակրթության զարգացման նոր փուլի անցման ժամանակ, երբ գերակա են գիտելիքները և տեղեկատվությունը: Այդպիսի հասարակությունը կոչվում է տեղեկատվական: Տեղեկատվական հասարակության մեջ համակարգչով աշխատելու տարրական գիտելիքներն ու հմտությունները նույնքան անհրաժեշտ են, որքան կարդալն ու գրելը:

Շատերին թվում է, թե ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների գործածությունը, ինտելեկտուալ գործունեության տարատեսակ է, և դրանով պիտի զբաղվեն մտավոր աշխատանքով  զբաղվող և բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ:

Դա բոլորովին էլ այդպես չէ: Ավելին, ժամանակակից տեղեկատվական հասարակության մեջ այնպիսի մասնագիտություններ, ինչպիսիք են օպերատորը կամ Web-դիզայները, պետք է համարել բանվորական մասնագիտություններ: Այդ պատճառով էլ լրացուցիչ աշխատավարձ ստանալու խնդիրը կարող է լուծում ստանալ, հատկապես ճգնաժամի օրերին`ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների հարուստ գործիքակազմին տիրապետելով:

Այդ խնդիրն արդիական է ոչ միայն թոշակառուների, այլև ժամանակավորապես աշխատանք չունեցող կամ սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց համար:
Պետք է նշել, որ այդպիսի անձանց, ինչպես նաև ազգաբնակչության այլ հատվածների համար Internet-ում առաջարկվում են բազմաթիվ տարաբնույթ դասեր` համակարգչի և Internet-ի  միջոցով փող վաստակելու տարբեր մեթոդների ուսուցմամբ: Իսկ դա պահանջում  է կարողանալ աշխատել համակարգչով և օգտվել Internet-ից:

Ես մտադիր եմ համակարգչային համառոտ դասընթացներ մշակել Հայաստանում ապրողնորի համար:
Իմ նախագծի նպատակն է ավագ սերնդի մարդկանց համար տեղեկատվական անհավասարության վերացումը, որի համար էլ  մշակվել են նյութի ներկայացման նոր մեթոդիկայի կիրառմամբ  ստեղծված մինի-դասընթացներ:

Գարրի Մկրտչյան
GarryM@Rambler.ru