понедельник, 16 мая 2011 г.

MS Word (Մաս 2)


Այսօր կսովորենք, թե ինչպես են ընտրում լեզուն և տառատեսակը: Բաց ենք անում KDWin-ի պատուհանը: Այդ պատուհանի ներքևում կա մի դաշտ, որի աջ կողմում եռանկյունի է: Դա նշանակում է, որ այդ դաշտը պարունակում է ցուցակ, որին ծանոթանալու համար պետք է սեղմել եռանկյան վրա: Ցուցակին ամբողջությամբ ծանոթանալու համար օգտագործում ենք սողնակ:

Լեզուն ընտրելու համար պետք է ընտրել համապատասխան դրոշակ: Հայկական դրոշակները գտնվում են ցուցակի վերնամասում: Նրանք չորսն են, և չորսն էլ նախատեսված են հայերենով գրելու համար: Սակայն ամեն մեկը ունի իր օգտագործման պայմանները: Դրանց մասին ավելի ուշ:

Իսկ այսօր կծանոթանանք առաջին դրոշակին`  ARMENIAN PHONETIC-ին: Ընտրելով ARMENIAN PHONETIC` դուք որոշում եք կայացնում հայերեն տառերը մուտքագրել անգլերեն տառերի միջոցով: Սակայն դա բավական չէ հայրենով գրելու համար: Մեզ պետք է նաև որոշել տառատեսակըԴա արվում է այսպես. բացել Format մենյուն, ընտրել և կատարել Font հրամանը: Բացված պատուհանում Font դաշտում ընտրել ARIAL ARMENIAN:

Պետք է ասել, որ թե դրոշակը, թե տառատեսակը ընտրելու եղանակները շատ են, և այն, ինչ մենք սովորեցինք, ամենահասարակը չէ: Բայց հավատացեք իմ փորձին` պետք է սկսել այս տարբերակից:

Փորձենք: Դրոշակը ARMENIAN PHONETIC, տառատեսակը ARIAL ARMENIAN, սեխմում ենք անգլեռեն A տառը ստանում ենք հայերեն Ա, p տառը ստանում ենք հայերեն պ, և ընդամենը 14 տառի տեղ պետք է անգիր անենք:     




Մեծ էկրանով

Комментариев нет:

Отправить комментарий