MS Word –ը գրասենյակի աշխատանքում օգտագործվող MS Office փաթեթի ծրագրերից է:
MS Word –ը գործարկելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.
- մկնիկի ցուցիչը դնել Start մենյուի սեղմակի վրա և բացել մենյուն (սեղմելով մկնիկի ձախ կոճակը)
- ընտրել programs հրամանը
- աջ կողմից բացված պատուհանում ընտրել MS Office գրառումը
- աջ կողմից բացված պատուհանում ընտրել և կատարել MS Word ծրագիրը:
Այս քայլերը օգտագործվում են ցանկացած ծրագիր գործարկելու համար: Ապագայում կտեսնենք, որ ծրագիրը գործարկելու տարբերակները շատ են:
Եվ այսպես, մեր արջև բացած է MS Word-ի պատուհանը: Այստեղ մենք առնչվում ենք առաջին խնդրին` ինչպես ընտրել գրելու լեզուն և տառատեսակը: Եթե գրելու ենք հայերեն, ապա պետք է ապահովել հետևյալը`
- ստեղնաշարը պետք է դարձնել հայերեն
- պետք է ընտրել անհրաժեշտ տառատեսակը (անգլերեն - Font, ռուսերեն - Шрифт):
Հայաստանում այդ նպատակով օգտագործում է KDWin ծրագիրը, որի հետ մանրամասն կծանոթանանք: KDWin ծրագիրը ներկայացված է լինում պատուհանի ներքեվի աջ անկյունում դրոշակի տեսկով: Եթե դրոշակը չկա, ապա պետք է գործարկել KDWin ծրագիրը: Մենք արդեն նշեցինք, թե ինչպես են գործարկում ցանկացած ծրագիր: Իսկ հիմա տեսնենք, թե ինչպես են ինտրում լեզուն և տառատեսակը:
MS Word (Մաս 1) - տեսանյութ
Մեծ էկրանով
Комментариев нет:
Отправить комментарий