воскресенье, 10 февраля 2013 г.

Excel – ի բանաձևերի քայլ առ քայլ ուսուցում (Դաս 1)


Excel-ը հիմնականում նպատակաուղղված է ֆինանասական բնույթի հաշվարկներ կատարելու համար:
Excel-ի ֆայլային կառուցվածքն ունի գրքի տեսք (Book), որը բաղկացած է առանձին աշխատանքային թերթերից (Sheet): Sheet-ը բաղկացած է սյուներից ու տողերից: Սյուներն անվանված են լատինական տառերով (A,B,C,…), տողերը` թվերով (1,2,3,…): Սյուների և տողերի հատման արդյունքում ձևավորվում են բջիջները, որոնցից յուրաքանչյուրն ունի հասցե, օրինակ` A2: Նույն հասցեն կարելի է ներկայացնել հարաբերական և բացարձակ ձևով:
Օրինակ` A2- հարաբերական, $A$2 - բացարձակ:
Նկ 1
Excel-ն ունի հատուկ պանել` Formula Bar, որի ձախ կողմում գրվում է ընտրված բջիջի հասցեն, իսկ աջ կողմում` բջիջի պարունակությունը: Excel-ի ֆայլերը կարող են ունենալ .xls, .xlt, .xlm ընդլայնումները (տես Նկ1):

Ինչպե'ս բջիջում մուտքագրել բանաձևեր

Նկ2
Ընտրել բջիջը,
Սեղմել ‘’ = ’’ ստեղնը, ապա մուտքագրել անհրաժեշտ բանաձևը, օրինակ` =(A5+B2)*3%,
Սեղմել Enter ստեղնը, որի արդյունքում բջիջում կերևա հաշվարկած բանաձևի արժեքը, իսկ Formula Bar-ում` բանաձևը(տես Նկ2):

Մաթեմատիկական բանաձևերի օպերատորները(տես Նկ3)

Նկ3










Комментариев нет:

Отправить комментарий